չտեսություն:Էությունը

չտեսություն-ից

չտեսություն

բարի գալուստ չտեսություն

Բարի օր։ Չտեսությունը՝ հայկական լրքմորն ա։ Դուք կարող եք խմբագրել յուրաքանչյուր հոդված․ ինչպես և վիքիպեդիայում։ Սակայն, ի տարբերություն վիքիպեդիայի, մենք նպատակ չունենք գրել ամեն ինչի մասին և չենք ուղղորդվում զավեշտական «կարևորություն» ու «հանրագիտարանություն» չափանիշներով։

Ո՞վ ենք մենք․․․ մեր կայքում։

չտեսությունը - մեմերի հանրագիտարան ա։ Ավելի ճիշտ, չտեսությունը - համացանցային բանահյուսության հավաքածու է։ Ավելի պարզ - չտեսությունը - մեմերի, բանահյուսության և Այլ Ամենի հանրագիտարան ա։ Ասենք, համացանցերը չափելուց դուք հանդիպել եք չբացահայտվածի՞․ չգիտե՞ք ինչ է նշանակում գրկիր ինձ Շուշան, վուլգար ես Մուշեղ կամ էլ ոչ մի պոեզիա։ Ձգտում եք մի տեսակ ավելին իմանալ կյանքի, տիեզերքի և ընդհանրապեսի մասի՞ն։ Ասենք, արդյո՞ք լավիկն է Ավրիլ Լավիգնեն։ Ապա եկեք և կարդացեք։ Կարող եք նաև կիսվել․ ավելացրեք գրված հոդվածի մեջ կամ նորը ստեղծեք։ Միայն, խնդրում ենք, առանց խուճապի և մոլեռանդության։ Ամենը, ինչ այստեղ գրված է պարտադիր չէ որ ճշտություն է և բնավ ասնավանի չէ։


Ահավասիկ՝ չտեսության ցանկը


Կարո՞ղ եմ ես հոդված գրել։ Իհա՛րկե։ Սակայն եթե ձեր թեման այդպիսին է, ինչի մասին ոչ ոք ձեզնից և մոտիկ ընկերների խմբից, հոտից, շրջապատից, ոհմակից, կամ երամից բացի չի լսել, ապա տառապեք և ներկայացրեք փրուֆլինկ։ Քանզի մենք այնուամենայնիվ գրում ենք այն երևույթների մասին, որոնք քիչ թե շատ հայտնի են և կրողների թիվը մեկ հոգուց մի տեսակ մեծ ա։ ։Ճ Այդպիսի բաները մենք անվանում ենք՝ մեմ։ Փաստորեն՝ գրեք, սակայն միմիայն այն դեպքում, եթե ունեք գրելու։ Տաս-տասնհինգ բառից կազմած բառակապակցությունը՝ էդ ֆսյո-տակի բառարանի համար ա, և ոչ թե ձեռնարկի։ Իսկ այժմ կարևոր մամենտ․ հոդվածը բնավ չպիտի լինի լուրջ կամ պարունակի վհատ տրտում գրաֆիկներ և դիլխոր գիտականոտ բառեր - հոդվածը պիտի Ճշմարտություն քարոզի։ Այսինքն, եթե լուրջ - արտացոլել գոնե մեկ կտրվածք։ Մենք կարևորում ենք տեղեկատվության ճշմարտությունը։ Եթե մեմը ենթադրում է որևէ պաշտոնապես ոչ ճշմարիտ նյութ, ապա այդպես ել գրեք։ Եթե ձեր ավելացրած նյութը այնուամենայնիվ պահանջված չեղավ - բարեկիրթ հարցրեք մեզ, ի՞նչը նենց չէ։ Մենք կպատասխանենք։ Համ էլ, հոդվածը պետք ա հասկանալի լինի ոչ օրհնյալներին։ Այսինքն, տեքստի էությունն ու իմաստը պիտի լինի ակներև, հասկանալի, և ինչքան արագ, այդքան լավ։ Խոհերը և հումորը, այսպես ասած, չեն խանգարի։ Մինչ ինչ-որ բան անելը խորացեք կանոնների և պրոյեկտի նկարագրության մեջ։ Նրանք կզարմացնեն ձեզ լակոնիկությամբ։ Առայժմ այսքանը։ Դուխո՛վ։