Մեկ Ազգ

չտեսություն-ից
կոչված է ժողովրդի մեջ (վեր)արթնացնել ազգային ինքնագիտակցությունը, կյանքի կոչել մեր հայկական ավանդական ազգային արժեքները

Մեկ Ազգը հանդիսանում է այսպես կոչված "կազմակերպությունների դաշինք": Հասարակ մահկանացուներին այն հայտնի է դարձել հիմնականում անկրկնելի պաստառների շնորհիվ: Այդ թղթերը կարելի է տեսնել գրեթե ամենուր` ստոլբերին կամ պատերին փակցված: Նրանց պարունակությունը ունի խոր իմաստ և կոչված է ժողովրդի մեջ (վեր)արթնացնել ազգային ինքնագիտակցությունը, կյանքի կոչել մեր հայկական ավանդական ազգային արժեքները!!!1!

Մեկ Ազգը և Եհովայի վկաները

Մեկազգացիները եհովայի վկաների հետ բեսամթ չունեն: Այդ ատելության պատճառները մինչև վերջ պարզ չեն, սակայն հայտնի է որ "մեկ ազգը" չի սիրում եհովականներին մասնավորապես նրա համար, որ իրենք մի տեսակ "օտարինն են": Ինչևե, այդ փոգոցում-մոտեցող-էշ-էշ-հարցեր-տվող մարդիք դարձել են լեգենդար պաստառների առաջին զոհը:

Մեկ Ազգը և Լևոնը

Մեկ ազգը չի սիրում Լևոն Տեր-Պետրոսյանին, քանի որ նա իշխանամոլի մեկն է:

Մեկ Ազգի վրով ֆլեշմոբ

Իրա շրջանակներում ի հայտ է եկել ասենք այս վարչապետներին ուղղված կանչը՝

ԱԴՄԻՆՆԵՐ
ՏԵՐ ԿԱՆԳՆԵՔ
ՁԵՐ
ՍԵՐՎԵՐՆԵՐԻ
ԲԱՑ ՊՈՐՏԵՐԻՆ
ՄԵՆՔ ՀԱՅ ԵՆՔ

Հայհոյանքներ

Գոռ Վարդանյան կերպարը և Մեկ Ազգը` շռնդալից ընկերություն!!1

Երբ Մեկ Ազգը ուզում ա ինչ-որ մեկին ահավոր վիրավորի, հնչում են հետևյալ բառերը (առանձին-առանձին, կամ բոլորը միասին).

  • կոսմոպոլիտ անբարոյական
  • համասեռամոլ
  • լևոնական

Մեկ Ազգի նկատմամբ ցանկացած քննադատական բառ նշանակում է, որ քննադատողը`

  • լևոնական է
  • աղանդավոր
  • ծախված շուռ տված անբարո հայ
  • համասեռամոլ
  • դեմ է Նժդեհին

կամ բոլորը միասին

Նաև

  • "Մեկ Ազգը" չունի նաև գունավոր պրինտեր, դրա համար իրանց բոլոր պլակածիկների վրա կարմիր ֆոնի վրա դեղին ութանկյուն աստղով դրոշը ներկվում ա ձեռքով` ֆլոմասծեռի կիրառմամբ (փրուֆլինկ՝ [1])
  • "Մեկ Ազգի" հայեցի պլակածիկները կպըցվում են ամենուր, ուր հասնում են այդ հայեցի մտածող հայրենասերների ձեռքերը, օրինակ կանգառների տաբլիչկեքին, որոնց վրա գրված են կանգառով անցնող հասարակական տրանսպորտի համարները: Եվ ընդհանրապես, վերոհիշյալ կազմակերպությունների դաշինքը չի թերանում մխտռել իրա Ա4-թղթերով քաղաքի բոլոր պատերը դրանով մի տեսակ հավասարվելով նրանց, ովքեր գրում են "Yes qez sirum em", "Silo+Gago", "Арарат-73" և այլն:
  • Մեկ Ազգի գաղափարակիցն է Վանեցի Ռուբինը, մեջբերում` էդ թղթերի կարիքը չէր լինի, եթե էսօր երիտասարդութեան որոշ մասը չհեռանար իր եկեղեցուց ու պատշաճ հագնվեր եւ այլն::
  • Ֆեյսբուքում Մեկ Ազգի ընկերների թվում է Գոռ Վարդանյանը
  • "Մեկ Ազգի" վրով դարակազմիկ տժժոց էին կազմակերպել ԱրմՔոմեդու տղեքը: Դե ինչ ասես, էս հայերը ըսկի չեն հասկանում, որ "Մեկ Ազգը" հայ ժողովրդի մասին ա մտածում!111

Մեկ Ազգն ու գողագան աշխարհը

"Մեկ Ազգի" համանախագահը ՀՀ կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցն է, որը ձեռի հետ նկարահանվում է ըստ երևույթին շատ հայեցի, հայապահպան և ռազմահայրենասիրական "Վրիժառու" սերիալում` օրենքով գողի դերում (մնում է ավելացնել, որ նրա խաղընկերն այդ հեռուստամարգարիտում Գոռ Վարդանյանն է): Մեծ Հայրենասեր Գևորգյանցը, ի դեպ,մեծ հարգանքով է վերաբերվում գողերին. "Ես ծանոթ եմ մի շարք գողերի, որոնք որպես հայ մարդ 10 գլուխ ավելի բարձր են, քան թե մեր բոլոր պատգամավորներն ու նախարարները: Դա կապ չունի, դա կինո է խաղարկային, կարեւորը թե կերպարն ինչ է քարոզում: Այս կերպարը փորձում է եւ պայքարում է անարդարության դեմ եւ միայն դրանով տարբերվում մյուս սերիալներից:"

Պատկերադարան

Նրանք ազգնվեր գործ են անում

Ազգնվեր գործը

ԱրմՔոմեդիական տժժ

Ուրիշ նմանակումներ