Ճիշտ

չտեսություն-ից

Ճիշտ կամ ավելի հազվադեպ՝ ճշմարտություն, հասկացություն, որը մեկն է, բայց ոչ ոք չգիտի, թե որն է այդ մեկը։ Ճիշտը, դրա համար, կարող է տարբեր լինել տարբեր ենթամշակույթների մոտ, թեև բոլորը ունեն այն համոզմունքը, որ այն անփոփոխ է և կատարյալ։ Քյառթերի մոտ, օրինակ, այն կրոնական հասկացություն է, կրոնական գլխավոր և միակ կատարելությունը, Հիսուսը և արդարադատությունը, որին պետք է ձգտի յուրաքանչյուր ճիշտ քյառթու։ Քյառթուները ճշտով են շարժվում և ճիշտ տղեք են՝ ձգտում են ճշտի։ Երբ ճիշտը հաստատվում է, հաստատվում է նաև արդարադատությունը։ Ճշտին չհասնող քյառթերը տառապում են։ Ճիշտ աղջիկները քյառթերի մոտ դեռևս չեն հայտնաբերվել։

Ֆեյսբուքում ճիշտը այն է, ինչ դու ես գրում ու մտածում։ Ճիշտը փոփոխվում է, բայց դուրս չի գալիս սեփական անձի սահմաններից։ Ճիշտ ֆեյսբուքահայը պետք է մյուսներին սովորեցնի ու լայքեր հավաքի։ Բողոքի, տառապի՝ ճշմարտություն քարոզելով։

Ճիշտը նաև պաշտում են քրիստոնյա ծայրահեղականները՝ «ճիշտ» բառը փոխարինելով «աստված» բառով։ «Ճիշտը մեկն է» ասելու փոխարեն նրանք ասում են՝ «աստված մեկն է», «ճշտին հետևելու» փոխարեն՝ «աստծուն հետևել» և այլն։ Բայց հանդիպում են նաև ճշտի գիտակցման հատվածներ, երբ քրիստոնյաները հետևում են «ճիշտ ուղուն» կամ «ճշմարիտ են խոսում»։ Նմանապես, կուսակցականները «ճիշտը» փոխարինում են իրենց առաջնորդի անունով․ «ճիշտը Լևոնն ա» կամ «ճիշտը Սերժն ա», այս դեպքում ճիշտը առարկայնացվում է և անձնավորվում։ Կուսակցականների ֆեյսբուքյան ակտիվությունը բերում է նրան, որ ճիշտը կրկնակի անգամ հաստատվում է, մեկ կուսակցականության, մյուս դեպքում՝ ֆեյսբուքի զորությամբ։

Ճիշտը նաև ասում են։ Ճիշտն ասած, ամեն մի ապուշություն գրելուց առաջ, կարելի է ասել՝ «ճիշտն ասած» և խոսել ինչ ցանկանում եք։ Քանի որ ճիշտն եք ասում, դա արդարացնում է ձեր ապուշությունն ու դարձնում այն ընդունելի և օրինակելի։ Թվիթերահայերը, ճիշտը հանձնելով ինչ֊որ մեկին, նաև տալիս են նրան արտոնություն՝ որոշումներ կայացնել սեփական անձի փոխարեն։ Որովհետև թվիթերցիները դեռ չեն ճանաչել ճիշտը և խուսափում են ճշտի սեփականացումից։

Ուսանողները թեսթը ճիշտ գրելուց են ուրախանում, ճիշտ պանյատներով ու ճիշտ ապրելով` քյառթերն են ուրախանում, ճիշտը պոստելով՝ ֆեյսբուքահայերը, որից կարելի է ենթադրել, որ ճիշտը երջանկության տանող միակ և ճշմարիտ ուղին է։ Ամեն։

Ճիշտը կարող է լինել նաև «պաբեդիտի սվեռլոն, որ պատ ա ծակում»։

Աղբյուրներ

  • Ճիշտ գրքեր
  • Ճիշտ հոդվածներ
  • Ճիշտ կայքեր