Ճ

չտեսություն-ից
The Watchmen գրաֆիկական նովելի խորհրդանիշի հայկական տեղայնացումը

Ճ, ճ (ճե)-ն կամ հայոց մեսրոպատառ այբուբենի 19-րդ տառն է տիպիկ հայկական, անկրկնելի, օտարազգիներին անհասկանալի, ունիկալ և, ինչու չէ, էլիտար ժպիտիկ է (ասել է թե` սմայլիկ):

Ճ-ի արմատները

Ճ - ֆեյսբուքյանավատար որը մի տեսակ ակնարկում է Աշոծյան-ին նվիրված ավա-տառերը։

Ի հայտ է եկել ոչ շատ վաղուց, երբ ինտերնետներում սկսել է ավելանալ հայալեզու կոնտենտը: Ճ-ի զարգացման գործում մեծ դեր ունեն սոցիալական ցանցերում կյանքն անցկանցող ցանցառները:

Ինչու՞ Ճ-ն

Ճ-ն ըստ Տուբուսի
Ճ-ն ըստ Տուբուսի

Բայց ինչու հենց ա՞յդ տառը, կհարցնեք դուք: Բանն այն է, որ մինչ հայալեզու կոնտենտին անցնելը, ցանցառները գրում էին անգլերեն կամ հայերեն, բայց տրանսլիտով: Ըստ այդմ, այս կամ այն առիթով (կամ առանց առիթի) ուրախություն փոխանցելիս օգտվում էին լատինատառ ստեղնաշարից և ստանում :) ժպիտիկը: Հայերենի անցնելիս ցանցառները մոռանում էին (կամ ալարում էին) փոխել ստեղնաշարը լատինատառի և ռեֆլեքսորեն սեղմում նույն կոճակները, ստանալով Ճ կամ :Ճ ժպտիկը:

Ճ-ի հակառակ կողմը

Ինչպես ցերեկն ու գիշերը, ինն ու յանը, հյուսիսն ու հարավը, Զիդանն ու Մատերացցին, Բիթլզն ու Էլվիսը, էմոներն ու Մեկ ազգը Ճ-ն ունի իր հակառակ կողմը, հակադարձ պատկերը. երբ ցանցառը ուզում է տխրություն արտահայտել, ապա ստացվում է -ն: Թեև այս ժպտիկը հանդիպում է ավելի հազվադեպ, քանի որ հայերն իրենց բնույթով ուրախ ազգ են:

Այլ ունիկալ հայոց ժպտիկներ

Կիրառվում են նաև

։ռ կամ ։ր(լեյաութից կախված) — համբույր

։ղ — ֆրանսիական համբույր

Հ։ — մեծ քիթ

։Յ — մեծ ծիծիկներ

։Պ — հանած լեզու

Թ_Թ — թարթիչներ

— ծխելու սմայլիկն է, օգտագործվում է հաջող վիրտուալ սեքսից հետո, ալա` «լավ էր ազիզ...»

— աֆրոամերիկյան ժպիտ (չխառնել նեգրի ժպիտ թխվածքի հետ)

— սեռական բնույթի ուշունցի սմայլիկ

— սեռական բնույթի շոյանք

— վրա տալու սմայլիկը «ի՛»

:ձի — վերևինի արժանի պատասխանի սմայլիկը

>)ռուսի քիթ

Կիրառություն

- Ափսոս:) Ըստ երևույթին, գրած ա եղել "ՊԱՀԱՊԱՆԸ", չէ՞:
- ցավոք՝ ըստ երևույթին էդպես ա :ՃՃՃ

Այլ իմաստներ

Ինտերնետներում

Ճ-ն նաև հանդիսանում է "ճշտության", "ճշմարտության" նշան և օգտագործվում է ինչպես ռուսական «Ѣ» նիշը։

Մաթեմի մեջ

Մաթեմում «Ճ»-ն կիրառվում է որպես ինդեքսի ցուցիչ։ Ասենք Ճ-երրորդ

Ճ-կլաս

Խոսակցական լեզվում Ճ-ն օգտագործվում է որպես այս կամ այն մարդու կամ երևույթի մակարդակն արտահայտող մեծություն: Օրինակ.

Դիփ Փառփլը '''Ճ-կլասի''' խումբ ա դառել:
Եգիպտոսում մի հատ '''Ճ-կլաս''' գեղի կլուբ էր հինգ աստղանի հյուրանոցի տեղը: 

Գիտություն

Ճ-ի խնդիրներով զբաղվում է ճտեսությունը